National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.04.2022
Քաղաքացու օրվան ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարզերի աշակերտներին
1 / 8

Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին: Պատգամավորների տեղերում նստած պատանիներն ընդհանուր առմամբ տպավորվել էին դահլիճից: Նրանք միանշանակ համաձայն էին ԱԺ նախագահի այն դիտարկմանը, որ դահլիճին պատուհաններ են պակասում, որոնք, ի դեպ, միջազգային շատ խորհրդարաններում եւս բացակայում են:

ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումն անցել է անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում: Աշակերտներին հետաքրքրող հարցերին Ալեն Սիմոնյանը տվել է սպառիչ պատասխաններ:

Մարզաբնակ աշակերտները խոսել են իրենց համայնքներում երիտասարդների զբաղվածությունը եւ ժամանցը մայրաքաղաքայինին մոտեցնելու հնարավորությունների մասին: Հանդիպման մասնակիցները պարզաբանումներ են խնդրել նաեւ հետպատերազմյան իրավիճակի, սահմանային անվտանգության եւ ընդդիմության դերի վերաբերյալ: Ավագ դպրոցի աշակերտներից շատերը նշել են, որ հետագայում քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ունեն` հետաքրքրվելով քաղաքականությամբ զբաղվելու թերություններով ու առավելություններով:

Հերոսներ ունենալու եւ ամեն կերպ նրանց նմանվելու հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատանեկան տարիքում տպավորված հերոսներն ամենաանկեղծն են, եւ նրանց կերպարը կարող է ոգեւորել եւ մեծ հետք թողնել: Աշակերտները նաեւ խորհուրդներ են հարցրել կյանքի տարբեր դրվագներում դիմակայելու եւ առաջ շարժվելու մասին, որոնց ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է մշտական պայքարի եւ երբեք չհիասթափվելու մասին: Նրա խոսքով` մարտահրավերների դեմ պայքարն է կոփում, ստեղծում գրագետ քաղաքացի ու լավ մարդ, որոնք էլ հաջողության գրավականն են:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am